
ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում զույգն ամուսնացել է փեսացուի հորեղբոր դագաղի մոտ,-գրում է Lenta-ն: Այսպիսով Ռեջի Ուեյդն ու Մոնիկ Մակմիլան-Ուեյդը հարգել են հանգուցյալ Սքոթ Ուեյդի հիշատակը, ով պատրաստվում էր հարսնացուին խորանի մոտ ուղեկցել, քանի որ նրա հայրը վաղուց մահացած էր։Նրանք պատրաստվում էին ամուսնանալ 2013թ-ի ապրիլին, սակայն նրանց պլանները փոփոխվել են Սքոթի վաղաժամ մահվան պատճառով: Սքոթին հրաժեշտ տալու էին եկել ավելի քան 2 հազար մարդ, սակայն միայն 850-ին է հաջողվել մուտք գործել եկեղեցի և մասնակցել անսովոր պսակադրությանը։