
Մարտի 28-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել մի կնոջ:Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ ինքը ՀՀ քաղաքացի, 1970 թ. ծնված Սուսաննա Բ.-ն է, որը 2000 թ. հունվարի 19-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր մաքսանենգության մեղադրանքով: