ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակագ և լիազոր դեսպան Տյան Չանչունին: Հանդիպման ընթացքում կարևորվել է այսօր Արտաքին գործերի նախարարությունում ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև վավերացված տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը, որի շրջանակում մեկնարկում են Հայաստանում տարածաշրջանային նշանակություն ունեցող չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի կառուցման աշխատանքները:
Դպրոցի բացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ: Դեսպանն ու նախարարը քննարկել են չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի կառուցման նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հայ-չինական կրթական համագործակցությանը բարձրագույն կրթության ոլորտում, մասնավորապես բակալավրիատի, մագիստրոսական և ասպիրանտական միջպետական կրթաթոշակային ծրագրերին:ուն կստանան ուսումը շարունակել Ճապոնիայի ավիացիոն ակադեմիայում կամ ցանկացած այլ բուհում:
Դպրոցի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.jaa.ac.jp կայքէջը կամ դիմել ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն 56-23-64 հեռախոսահամարով: