Ուղևորուհին վերջին պահին մտափոխվել է և չի նստել Եգիպտոսում կործանված ինքնաթիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետրոզավոդսկի բնակչուհի Կատերինա Գյունինենը վերջին պահին մտափոխվել է թռչել «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 ինքնաթիռով, որը վթարի էր ենթարկվել Հյուսիսային Սինայում:

Ինչպես հայտնում է Lifenews-ը, ներկա պահին Շարմ էլ Շեյխում գտնվող Կատերինա Գյունինենը Եգիպտոս ուղևորությունից 3 օր առաջ որոշում է ընդունել մեկնել Մոսկվայից, ոչ թե Սանկտ Պետերբուրգից: Հակառակ դեպքում՝ Կատերինան և նրա ընկերուհին պետք է վերադառնային ճակատագրական չվերթով:

Նման որոշումն աղջիկը կայացրել է առավել շահավետ գնի պատճառով: Մոսկվայից տոմսերը 12 հազարով էժան են եղել:

Վերջին տեղեկությունների համաձայն՝ կործանված ինքնաթիռի ուղևորների շարքում ողջ մնացածներ չկան:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս