Հոկտեմբերի 31-ին, ժամը 23.01-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ–Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի (վարորդի տվյալները ճշտվում են) 67 NR 777 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բետոնե արգելապատնեշին:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: