ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ն իրենց համամասնական ցուցակներում ընդգրկված թեկնածուներից պահանջել են միանգամից երկու դիմում գրել` մեկն առաջադրվելու, մյուսը հրաժարականի մասին: Այդպիսով՝ առաջնային տեղերում հայտնված հանրային հեղինակություն ունեցող որոշ գործիչների օգտագործելու են որպես ցուցակի «զարդարանք», սակայն ընտրություններից հետո գզրոցներից հանելու են նրանց երկրորդ դիմումները եւ որոշակի փոխհատուցման դիմաց առաջարկելու են ինքնաբացարկ հայտնել: Ի դեպ, այս գործելաոճը նորություն չէ, այն բազմիցս կիրառվել է խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Ամենավերջին օրինակը ՀՀԿ համամասնական ցուցակի 110-րդ տեղում հայտնված Հովհաննես Սահակյանն է, որը բազում ինքնաբացարկների արդյունքում հայտնվեց ԱԺ-ում: Նշենք, որ ԲՀԿ ցուցակի 42-րդ` ոչ խոստումնալից հորիզոնականում ներկայացված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը` Իրինա Քոչարյանը: Ու չի բացառվում, որ նա եւս մանդատ ստանա: 




Լրահոս