Լոնդոնյան ընտրիք-մրցանակաբաշխությունն այսօր հայկական թեմայով է հագեցած լինելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի զարգացման հիմնադրամը բացառիկ պայմանավորվածություն է ձեռք բերել, համաձայն որի, British Guild of Travel Writers-ի՝ այսօր երեկոյան տեղի ունենալիք ամենամյա մրցանակաբաշխությունը կզուգակցվի հայկական թեմայով և գինու համտեսով:
British Guild of Travel Writers ամենամյա ընթրիք-մրցանակաբաշխությունը ոլորտում տարվա ամենակարևոր միջոցառումն է, որին մասնակցում են 350 լրագրողներ՝ ներառյալ ժանրում լավագույնի բոլոր հավակնորդները: Այն այս տարի տեղի է ունենալու նոյեմբերի 1-ին, Լոնդոնում:

Ընթրիքի հատուկ մաս է կազմելու հայկական գինիների համտեսն ու շնորհանդեսը: Կմատուցվեն հատուկ ընտրված ուտեստներ՝ բացառապես հայկական խոհանոցից, որոնք կպատրաստեն Հայաստանից մեկնած խոհարարները: Միջոցառումը կուղեկցվի Արտո Թունջբոյաջյանի կատարումներով և հայկական երաժշտությամբ, կցուցադրվի Հայաստանի զբոսաշրջային հմայքը ներկայացնող ֆիլմ, երկիրը ներկայացնող այլ նախաձեռնություններ:

«Լոնդոնյան British Guild of Travel Writers մրցանակաբաշխություն-ընթրիքի շրջանակում հայկական գինու համտեսին, մշակույթի և խոհանոցի շնորհանդեսին մասնակցող 350 հյուրերի մեծ մասը լրագրողներ և գինու մասնագետներ են, որոնց խոսքը եղանակ է ստեղծում հանրային ասպարեզում, և շատ դեպքերում նրանց մեկ դրական արձագանքը շատ ավելին կարող է անել մեր երկրի գինարտադրության և հայկական ուտեստների ճանաչելիության համար, քան բազմաթիվ գովազդային նյութեր: Ուստի՝ հաջողություն է այս ընթրիք-մրցանակաբաշխության կազմակերպիչների հետ նման բացառիկ պայմանավորվածությունը»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն




Լրահոս