«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 2012թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Գյումրու Սայաթ-Նովայի եւ Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց տեղի ունեցած վիճաբանության առիթով հարուցված քրեական գործը դեռեւս նախաքննության փուլում է գտնվում: Հիշեցնենք, որ այս վիճաբանությանը մասնակցել էր նաեւ Գյումրու նախկին քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանն իր ընկերների հետ: Վիճաբանողները ծեծել էին միմյանց եւ կրակոցներ արձակել: Ս. Ղուկասյանի նկատմամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հայտարարվել էր հետախուզում: Ըստ գործող կարգի՝ հետախուզման մեջ գտնվողների նկատմամբ կիրառվում է կալանք: Սակայն ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվել է, եւ ընտրվել է ստորագրություն՝ երկրից չբացակայելու մասին: Նշենք նաեւ, որ Սպարտակին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ (խուլիգանություն) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով (ապօրինի զենք, զինամթերք ձեռքբերելը, պահելը, կրելը):
ԲԱՑ ԵՆ ԹՈՂԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ