ԵՐԵՎԱՆԱԲՆԱԿՆԵՐ ՉՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած քաղաքացիները հայտնեցին, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Արսենյանին պատկանող «Արմենիա» առողջարանի բոլոր աշխատողները երեւանաբնակներ են: Նշենք, որ այն գտնվում է Ջերմուկ քաղաքում, սակայն սեփականատերերը որոշել են, որ հյուրանոցի աշխատողները պետք է լինեն միայն երեւանցիներ: Առողջարանի տնօրեն Համբարձում Գրիգորյանը մեզ հետ զրույցում հերքեց դա. «Ընդհանրապես երեւանաբնակներ չունենք»: 
«Ժողովուրդ»-ը կփորձի այլ աղբյուրներից էլ ճշտել լուրի իսկությունը: Ի վերջո, տարածքների համաչափ զարգացման մասին խոսողներն այդ ուղղությամբ քայլեր պե՞տք է անեն:




Լրահոս