ԽՍՀՄ փլուզումից հետո շատ նախագծեր մնացին չավարտված կամ չգործարկվեցին: Դրանցից մեկն էլ հենց էկրանապլան ռմբակոծիչն էր, որի միայն մեկ հրթիռը բավական էր, որպեսզի ցանկացած տեսակի նավ ջրի տակ ուղարկեր:
1987թ-ին կառուցվեց առաջին 350 տոննա կշռող հարվածային էկրանապլան ռմբակոծիչը, որն անվանվեց «Լուն» կամ «Նախագիծ 903»: «Լուն»-ը ուներ վեց թևավոր հրթիռներ, որոնք շատ հզոր էին: Նախատեսված էր ստեղծել ութ էկրանապլաններ, սակայն ԽՍՀՄ փլուզումը կանգնեցերեց այն:
350 տոննա հզորույթուն
Դրանք արտաքինից ինքնաթիռ հիշեցնող թռչող սարքեր են, սակայն, ի տարբերություն ինքնաթիռի, էկրանապլանները թռնում են մակրերևույթին շատ մոտ (ամենամեծ էկրանապլանների դեպքում մինչև մի քանի տասնյակ մետր բարձրություն)։ Մակերևույթին մոտ թռնելու ժամանակ առաջանում է էկրանային էֆեկտ. հանդիպակաց հոսանքը անդրադառնալով թևից` հասնում է մակերևույթին, որից կրկին անդրադառնալով վերադառնում է թևին և ստեղծելում լրացուցիչ վերամբարձ ուժ:
Հագեցած է ութ տուրբոակտիվ շարժիչներով
Սկզբնական շրջանում նմանատիպ «թռչող նավերը» ստեղծվեցին ԽՍՀՄ-ում որպես բարձ արագություն ունեցող ռազմական փոխադրող երթուղի և օգտագործվեցին Կասպից և Սև ծովերում: Այսօր շատ քիչ էկրանապլաններ են մնացել:
Զինված է հինգ թևավոր հրթիռներով
Շուտով էկրանապլանների հաջող փորձարկումից հետո, մասնագետների մոտ նոր նախագծի միտք առաջացավ` ավիակիր էկրանապլաններ: Այսօր պահպանվել են այդ նախագծի որոշ լուսանկարներ:
Ավիակիր էկրանապլան
Սովետական ինժեներները գտնում էին որ ժամանակակից ավիակիրները շատ դանդաղ են: Ի տարբերություն դրանց, ավիակիր էկրանապլանները կարող էին շատ արագ գործել:
Էկրանապլան տախտակամածի երկայնությամբ
Նույնպես չավարտված նախագիծ: Հիմա արդեն ոչ մեկ չի կարող ասել, ինչու այդ նախագիծը չավարտվեց: Մանագետները թերևս կարծել են, որ այս էկրանապլանները շատ վտանգավոր կարող են դառնալ:
Վերջում տեղադրում ենք նաև էկրանապլանների լուսանկարների մի փոքր հավաքածու: