ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, անդրադառնալով Ազատության հրապարակում տեղի ունեցող իրադարձություններին, նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ չի կարողացել այդ հրապարակը դարձնել իրենը, նա շատ լավ գիտի, որ այդ ձայները միայն իրենը չեն, այլ իշխանությունից դժգոհ, իշխանությանը դեմ քվեարկած ձայներն են. «Ստացվում է այնպես, որ ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունն այնքան էին կտրված հասարակությունից, որ չէին սպասում նման արդյունք: Տեղյակ չէին այդ դժգոհության չափին եւ տարված էին ներկուսակցական մանր խնդիրներով»: Ըստ նրա՝ քաղաքացիական շարժումները չպետք է հակադրել իրար եւ չպետք է հակադրել քաղաքականին, եւ այդտեղ ընդդիմության լիդերը պետք է որոշում կայացնի, պետք է իմանա, թե հաջորդ քայլն ինչ է լինելու: Ընդ որում, շատերն են դրան սպասում:




Լրահոս