ԲԱՐԵՎ, ԵՐԵՎԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Ազատության հրապարակում հրավիրած հերթական մամլո ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե այսօր կայանալիք հանրահավաքի ժամանակ ինքը հրապարակավ ներկայացնելու է իր մոտեցումները (այս էլ որերորդ անգամ) եւ ծրարով ուղարկելու է Սերժ Սարգսյանին: Անդրադառնալով Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին՝ նա ասաց. «Էլի փորձեն ստել ու կեղծել, նման բան չի լինելու, եւ մենք պայքարելու ենք բոլոր միջոցներով»: Նա նաեւ բավական ծանր վիճակի մեջ դրեց իր կողմնակիցներին՝ հայտարարելով, որ «Ժառանգություն»-ն ընտրությունների է գնում դաշինքով` ՀԱՍԿ-ի ԺՈՒԿ-ի, Պահպանողական եւ «Շրջադարձ» կուսակցությունների հետ, իսկ դաշինքը կոչվելու է՝ «Բարեւ, Երեւան»: Ր. Հովհաննիսյանի այս հայտարարությունը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացրել նաեւ ենթադրյալ դաշինքի ներկայացուցիչներից ոմանց մոտ: 




Լրահոս