Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունները բերեցին տրանսֆերտների զգալի նվազման. Հովիկ Աբրահամյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում սկսվել են 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Այսօր` քննարկման առաջին օրը, ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով անդրադարձավ հաջորդ տարվա բյուջեի նախագծին:

Նրա խոսքով` իրենց առաջնահերթությունը մշտապես եղել է այն, որ ստանձնած պարտավորությունները պետք է կատարվեն: «Բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն», – ընդգծեց վարչապետը` հավելելով, որ բյուջեի կեսը կազմում են հենց այդ բնույթի ծախսերը:

Վարչապետի կարծիքով` այս տարի Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձություններն իրենց արտացոլումը գտան Հայաստանի վրա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.




Լրահոս