ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստն ուղեկցվել է Բուզանդի փողոցի բնակիչների բողոքի ակցիաներով, որոնց բնակտարածքները պետական գերակա շահ էին ճանաչվել, եւ 2004թ. վտարվել էին իրենց բնակարաններից: Բնակիչները դժգոհում էին, որ մինչ այսօր ոչ միայն իրենց խնդիրը չի լուծվել, այլեւ չափագրումներ են արվել, 129 բնակարանի մասով վճիռ կա, սակայն իրենք ընդգրկված չեն այնտեղ, մինչդեռ իրենց փողոցից 35 ընտանիք ընդգրկված է այդ ցանկում: Ավելի ուշ նրանց մոտեցել է քաղաքապետարանի աշխատակազմից Արթուր Կարապետյանը, որը փոխանցել է, որ Տարոն Մարգարյանը ԳՄ նիստում է, սակայն աշխատակիցներին հրահանգել է վերադառնալ աշխատանքի եւ բնակիչներին ուղեկցել քաղաքապետարան, սպասել այնտեղ, մինչ Տ. Մարգարյանը նիստից հետո միանա իրենց: Բնակիչները համաձայնել են եւ այդպես հեռացել:
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ