ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Ռեալ»-ի և ՊՍԺ-ի միջև հանդիպման մրցավարի անունը:
Ֆրանսիական և իսպանական ակումբների միջև հանդիպումը կսպասարկի անգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգը:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի և «Ռեալ»-ի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ ոքի՝ 0:0 հաշվով: