Թուրքիայում խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը. փոխանցում է Associated Press-ը:
Կուսակցության հաղթանակի մասին հայտարարել է երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
«Այսօր հաղթանակի օր է, սակայն սա նաև համեստության օրն է»,-ասել է կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով իր հարազատ Կոնիա քաղաքում, որտեղ էլ քվեարկել է:
Թուրքիայում ձայնի իրավունք ունի 54 մլն մարդ, քվեարկության հայտ է ներկայացրել մոտ 87%-ը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան