Ոստիկանության Երեւան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոն Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ Արայիկ Առաքելյան ներկայացած անձից ահազանգ է ստացվել, որ որդին` Գեւորգ Առաքելյանը, գտնվում է ՌԴ-ում, եւ նրա փոխարեն ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում քվեարկություն է կատարվել: Ա. Առաքելյանն ու կինը բացատրություն են տվել, որ տեղյակ չեն, թե ով է իրենց բջջային հեռախոսից զանգահարել ոստիկանություն:
Համայնքի ղեկավարի տեղեկանքի համաձայն` Արայիկ Առաքելյանը եւ կինը Գեւորգ (Գեւորիկ) անունով երեխա չունեն, եւ ընտանիքի անդամներից ոչ մեկը ՌԴ-ում չի գտնվում: ՀՀ ոստիկանության Մարտունու քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:
Գուցե այս մի ահազանգը կեղծ լինի, բայց բոլորն էլ գիտեն, որ նման հեռակա քվեարկություններ շատ են եղել: