Հոկտեմբերի 31-ին Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում, ՀՀ Կենտրոնական Բանկի և Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի (ԳԽՀ) կողմից անցկացվեց արդեն ավանդական դարձած Ֆինանսական հինգերորդ էքսպոն` նվիրված Խնայողությունների միջազգային օրվան:
Միջոցառմանն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ նաև «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն:
Բացօթյա ցուցահանդես-էքսպոյի ընթացքում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատակիցները հետաքրքրվողներին ներկայացրեցին Բանկի կողմից առաջարկվող ժամկետային ավանդների պայմանները՝ տրամադրելով տեղեկատվական նյութեր պարունակող թղթապանակներ:
Ֆինանսական կրթման խորհրդանշական օրն էլ ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ անցորդների համար կազմակերպել էր նպատակային խաղ, որին մասնակցողները մրցանակ ստանալու համար պետք է փորձեին տալ ճիշտ պատասխան ֆինանսների վերաբերյալ տրված հարցին:
Միջոցառման կազմակերպիչներն ու մասնակիցները փորձեցին բարձրացնել հասարակության շրջանում ֆինանսական գիտելիքների մակարդակը, բացատրել անձնական ֆինանսների անսխալ կառավարման առանձնահատկությունները՝ խթանելով խնայողություններ կատարելու նախաձեռնությունը:
Հիշեցնենք, որ Խնայողություների միջազգային օրը որոշվել է Իտալիայի Միլան քաղաքում տեղի ունեցած Խնայբանկերի առաջին միջազգային կոնգրեսում, 1924 թվականին: 1989թ. այն պաշտոնապես ամրագրվել է ՄԱԿ-ի կողմից, իսկ 2012թ. Հայաստանը համալրել է Խնայողությունների միջազգային օրը նշող երկրների ցանկը: