ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակից Գևորգ Չ.-ն հայտնել է, որ 2015 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում,ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար ճանապարհային ոստիկանության 1-ին գումարտակ (տուգանայինհրապարակ) է բերվել «ԲՄՎ 735» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդ Արման Թ.-ն հրաժարվել է սթափության աստիճանը որոշելու բուժզննությունից: Վերջինս պատռել է բժշկի կողմից կազմված արձանագրությունը, տևական ժամանակ թե՛ ոստիկանության մասնաշենքում, թե՛դրա դիմաց հայհոյանքներ է հնչեցրել ինչպես ոստիկանության աշխատակիցների, այնպես էլ՝ բժշկի հասցեին՝ կոպիտ կերպով խախտելովհասարակական կարգը: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:
Նույն դեպքի վերաբերյալ Արման Թ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ճանապարհային ոստիկանության աշխատակից Գևորգ Չ.-ն և մի քանիայլ ոստիկաններ իր կողմից բժշկի կազմած արձանագրությունը պատռելու համար բռնություն են կիրառել իր նկատմամբ՝ ձեռքերով ևոտքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչականծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է: