Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ամենայն հավանականությամբ,չի մասնակցի նոյեմբերի 21-ին Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի շրջանակում «Ռեալ»-ի հետ կայանալիք արտագնա հանդիպմանը:
Ինչպես հայտնում է Sport.es-ը, արգենտինացու ծնկի վնասվածքի վերականգնումը սպասվածից ավելի դանդաղ է ընթանում և կատալոնական թիմի մարզչական շտաբը մտադիր չէ ռիսկի գնալ: