ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Ես չգիտեմ՝ ինչ ասել է դիակի վրայով անցնել, ի՞նչ դիակ, ինչի՞ համար դիակ: Սերժ Սարգսյանն ընտրվել է եւ իրականացնելու է երդմնակալության արարողությունը»:
Մկրտիչ Մինասյան «Հենարան»
Իսկապե՞ս: Մի՞թե ստաժավոր ՀՀԿ-ական ու պատգամավորական ծերակույտի կարկառուն ներկայացուցիչ Մկրտիչ Մինասյանը չգիտի, թե ինչեր են կատարվում երկրում, ինչեր են խոսում ոչ միայն ընդդիմադիրները, այլեւ իր հարգարժան կուսակիցները, մանավանդ նույն ծերակույտի անդամ Գալուստ Սահակյանի նման հոյակապ ու պատկառելի անձնավորությունը, ով էլ հենց դիակների մասին մի փայլուն ու ցնցող մեկնաբանություն էր արել: Սա ցույց է տալիս, որ ՀՀԿ-ում իրոք սերնդափոխության ժամանակն է, դեռ մի բան էլ անցել է: Պարզապես խնդիրն այն է, որ երիտասարդ ՀՀԿ-ականներն իրենց հանճարեղ արտահայտություններով ծերերին չեն զիջում:




Լրահոս