ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ վճռաբեկ դատարանը երեկ վարույթ է ընդունել Տիգրան Առաքելյանի եւ մյուսների (հայտնի է որպես ՀԱԿ ակտիվիստների գործ) վերաբերյալ քրեական գործի վճռաբեկ բողոքը: 
Նշենք, որ հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակել էր ՀԱԿ ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը: Տ. Առաքելյանը դատապարտվել էր 6, Ա. Կարապետյանը` 3, Ս. Գեւորգյանը եւ Դ. Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:
Քանի դեռ Վճռաբեկ դատարանը գործը չի քննել, ՀԱԿ երիտասարդներին կալանավորելու իրավունք չունեին:




Լրահոս