ՏԵՂԵՐԸ ՓՈԽԵԼՈՎ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով 2013թ. մարտի 19-ին աշխատանքից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ Սուրիկ Պարսամյանը։ Իսկ նրա փոխարեն մարտի 21-ի հրամանով վարչության պետ է նշանակվել Դավիթ Սարգսյանը՝ ազատվելով Շիրակի մարզի դատախազի պաշտոնից։
ՀՀ գլխավոր դատախազի` մարտի 21-ի հրամաններով կատարվել են նաեւ այլ փոխատեղումներ։ Մասնավորապես՝ Շիրակի մարզի դատախազ է նշանակվել Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը, իսկ Լոռու դատախազ է նշանակվել Արմավիրի դատախազ Հակոբ Ղարախանյանը։
Բայց դժվար թե այդ տեղափոխությունները դրական արդյունքի հանգեցնեն. գումարելիների տեղերը փոխելով՝ գումարը չի փոխվում: Իհարկե, գումար ասելով՝ փող նկատի չունենք:




Լրահոս