
Հայտնաբերվել են Եգիպտոսում վթարի ենթարկված ռուսական А321 ինքնաթիռի «սև արկղերը»: Ուսումնասիրությունն արդեն սկսված է. փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով Եգիպտոսի քաղավիացիայի նախարարին:
«Սև արկղերից» մեկը նախատեսված է անձնակազմի բանակցությունների ձայնագրման համար, երկրորդը՝ ինքնաթիռի պարամետրերի արձանագրման համար:
Միջազգային հանձնաժողովը, որում ներառված են Եգիպտոսի, Ռուսաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները, սկսել են ռուսական ինքնաթիռի «սև արկղերի» ուսումնասիրությունը: Միջազգային հանձնաժողովն աշխատում է Կահիրեում քաղավիացիայի նախարարությունում:
Ավելի վաղ փորձագետները А321-ի վթարի 3 հիմնական վարկած են առաջ քաշել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան