Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ եպիսկոպոսական եկեղեցու ղեկավար է դարձել սևամորթ տղամարդը՝ Հյուսիսային Կարոլինա նահանգից եպիսկոպոս Մայքլ Քարրին, փոխանցում է РИА Новости-ն:
Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնում սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու մայր տաճարում:
Արարողության ժամանակ եպիսկոպոսը կոչ է արել բոլոր ռասաների, դասերի, տարբեր կրոն և հավատք դավանող մարդկանց միավորվել համաշխարհային խնդիրների լուծման նպատակով:
ԱՄՆ եպիսկոպոսական եկեղեցին մոտ 2 մլն անդամ ունի:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան