Երևանի քաղաքապետը ցավակցություն է հայտնել Սանկտ – Պետերբուրգի նահանգապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել  Սանկտ – Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին: Հեռագրում մասնավորապես ասված է. «Երևանի բոլոր բնակիչների և անձամբ իմ անունից անկեղծորեն ցավակցում եմ Սինայի թերակղզում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:

Մեզանից յուրաքանչյուրն այսօր խորապես զգում է զոհերի հարազատների ու մտերիմների անդառնալի կորստի ցավը և անկեղծորեն կիսում է նրանց վիշտը: Մեր ցավակցություններն ու զորակցությունը, խնդրեմ, փոխանցեք բոլոր զոհվածների հարազատներին ու մտերիմներին»:




Լրահոս