Խորհրդարանական ընտրություններին Էրդողանի կուսակցության հաղթանակից հետո Դիարբեքիրում ցույցեր են տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիարբեքիր քաղաքում թուրքական ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է գործի դրել խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ ցուցարարների դեմ. գրում է Korrespondent.net-ը՝ հղում անելով Reuters-ին:

Գործակալության տեղեկությունների համաձայն՝ ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ և փակել են քաղաքի կենտրոնական մասը:

Թուրքիայում խորհրդարանական ընտրություններն ավարտվել են երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող կուսակցության հաղթանակով: Նրան հաջողվել է պահպանել խորհրդարանում ձայների մեծամասնությունը (53%), որը պահպանում է արդեն 13 տարի:

The Wall Street Journal պարբերականի տեղեկությունների համաձայն՝ Դիարբեքիրի կենտրոնական փողոցներից մեկում ցույցի են դուրս եկել տեղի քրդերը, ովքեր դյուրավառ խարնուրդ են կիրառել, որից հետո ոստիկանությունը սկսել է ցրել ամբոխը:

Թուրքական քաղաքների փողոցներում ցույցերից բացի նաև տոնակատարություններ են, որոնցում հավաքվածները տոնում են իշխող կուսակցության հաղթանակը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս