Boeing-ի և Airbus-ի նոր մրցակիցը. Չինաստանը ներկայացրել է C919 ինքնաթիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շանհայում ներկայացվել է չինական կառավարության նախաձեռնությամբ ստեղծված առաջին C919 ինքնաթիռը, փոխանցում է Associated Press-ը:

Ինչպես նշվում է, ինքնաթիռը լուրջ մրցակից է համարվում շուկայում այնպիսի խոշոր ուղևորական ինքնաթիռների համար, ինչպիսին են Boeing-ն ու Airbus-ը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Commercial Aircraft Corporation of China (COMAC) ընկերության պրեզենտացիայի ժամանակ ներկա են գտնվել Չինաստանի կառավարության  մոտ 4 հազար պաշտոնական դեմքեր և այլ հյուրեր:

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ արդեն 517 նման ինքնաթիռների պատվերներ են ստացվել 21 գնորդներից:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս