Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ երկրում իշխող «Ենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը հաայտարարել է խորհրդարանական ընտրություններին իր վստահ հաղթանակի մասին. փոխանցում է «Радио Свобода»-ն:
Նշվում է, որ քվեարկությունը տեղի է ունեցել առանց ընդդիմադիր կուսակցությունների և արևմտյան դիտորդների մասնակցության: Մասնավորապես, ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների հարցով դիտորդական առաքելության բյուրոն հրաժարվել է իր դիտորդներին ուղարկել այն բանից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունը ցանկություն է հայտնել կրճատել քվեարկությանը դիտորդների թիվը:
Ամերիկյան «Arthur J Finkelstein & Associates» ընկերության տվյալների համաձայն, որը մասնագիտացված է էլեկտրոնային հարցումների անցկացման մեջ, իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը հաղթանակ է տարել 74% ձայների աջակցությամբ, որը թույլ է տալիս կուսակցությանն առնվազն 86-րդ տեղը զբաղեցնել խորհրդարանում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան