Մոմավառություն ՀՀ-ում Ռուսաստանի դեսապանատան մոտ` ի հիշատակ ավիաաղետի զոհերի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երեք օր է` Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ քաղաքացիները ծաղիկներ և մոմեր են դնում` հարգելով Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող օդանավի աղետի 224 զոհերի հիշատակը:

Քաղաքացիներն այսպիսով իրենց ցավակցությունն են հայտնում ռուս ժողովրդին ու աղոթում զոհվածների հոգիների հանգստության համար:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Շարմ էլ Շեյխ-Սանկտ-Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության (MetroJet) Airbus-321 օդանավը Շարմ էլ Շեյխից դուրս է եկել Երևանի ժամանակով ժամը 07։51-ին եւ թռիչքից 23 րոպե անց անհետացել ռադարների էկրաններից։ Օդանավում եղել է 217 ուղևոր եւ անձնակազմի 7 անդամ։ Նրանցից ոչ ոք ողջ չի մնացել։

jh

rd

 

rdd




Լրահոս