Նախօրեին` ժամը 00:20-ին, թունավորումով Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել Գյումրու «Մսի կոմբինատ» թաղամասի թիվ 5 շենքի նույն բնակարանի բնակիչներ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տուժածները թունավորվել են մարտի 20-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, հորաքրոջ բնակարանում գազատաքացուցիչի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից: Կատարվում է քննություն:
ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ