Շարունակվում է հսկողությունը ժամանակավոր հիմունքներով գործող օբյեկտները պոլիէթիլենային ծածկերով սահմանազատելու դեպքերը բացառելու ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքաշինության ոլորտում, մասնավորապես ապօրինի շինարարության և հողազավթումների կանխման ուղղությամբ նախորդ շաբաթ հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 3 դեպքի մասով: Շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների նկատմամբ հսկողության արդյունքում արձանագրվել է խախտման 3 դեպք:

Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը ժամանակավոր հիմունքներով գործող հասարակական նշանակության օբյեկտները պոլիէթիլենային ծածկերով սահմանազատելու դեպքերը բացառելու ուղղությամբ: Ըստ այդմ, նախորդ շաբաթ իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է խախտման 10 դեպք: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ հսկողության տակ պահել գործընթացը բոլոր վարչական շրջաններում:




Լրահոս