Մարտի 23-ին Մագդեբուրգում (Գերմանիա) կկայանա բռնցքամարտիկ, WBO վարկածով գերմիջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ նախկին տիտղոսակիր Ռոբերտ Շտիգլիցի ռեւանշ-մենամարտը: Հիշեցնենք, որ 2012թ. օգոստոսի 25-ին Բեռլինում Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ: Մոտակա մարտի կապակցությամբ Աբրահամը հայտարարել է, որ այդ մենամարտից ինքն ակնկալում է հաղթանակ եւ միշտ ներքին վստահություն ունի, որ պետք է հաղթի: «Լավ է մեռնել, քան ծնկի իջնել ռինգում»,-հավելել է Քինգ Արթուրը:
Աբրահամ-Շտիգլից մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: