Ա՜Յ ՔԵԶ ԲԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ֆեյսբուքյան «Made in Armenia» էջում կարդացինք հետեւյալը, ինչը անհանգստության առիթ տվեց. «Ժողովուրդ, «Եվրատեսիլ»-ի պաշտոնական էջը ստիպված արդեն 3-րդ անգամ ջնջել է «Դորիանս»-ի վիդեոն Յութուբի պաշտոնական էջից, քանի որ ադրբեջանցիները «հարձակվել էին» վիդեոյի վրա` վատ «քոմմենտներով եւ դիսլայքերով»: Մեր վիդեոն ջնջելուց հետո կրկին տեղադրել են, այս անգամ վիճակն ավելի վատ է: Ադրբեջանցիները շարունակում են «դիսլայքեր» տալ: Բոլորը, ովքեր կան Յութուբում, մտեք եւ ԼԱՅՔ/Like/Нравится տվեք,  տարածեք նաեւ վիդեոն, որպեսզի դիտումները շատանան: Ուղարկեք ձեր բոլոր ընկերներին, թող նրանք էլ «լայք տան»»: Այնպես որ, սկսում ենք ավելի ակտիվ Like անել:




Լրահոս