«Իսլամական պետության» զինյալները ետ են մղել սիրիական զորքերը ռազմավարական կարևոր քաղաքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները ետ են մղել սիրիական կառավարական զորքերը Սիրիայի արևմուտքում Հոմս մարզի ռազմավարական կարևոր Մահին քաղաքից: Այս մասին հայտարարել է Լոնդոնում տեղակայված «Syrian Observatory for Human Rights» կազմակերպությունը, փոխանցում է Reuters-ը:

Իսլամիստները 2 ականապատ մեքենա են պայթեցրել՝ ամբողջությամբ ոչնչացնելով Մահին քաղաքի մուտքի բարիկադները և գրավել են քաղաքում կառավարական շենքերը:

Քաղաքի գրավումը թույլ է տվել ահաբեկիչներին 20 կմ մոտենալ խոշոր ավտոմայրուղուն: Բացի այդ, ահաբեկիչները 5 գյուղ և Հալեպի մոտ ռազմաբազան են գրավել, որը հայտնի է որպես հետևակային ակադեմիա:

Չնայած ռուսական ավիահարվածներին՝ ավելի վաղ իսլամիստները մասշտաբային հարձակում էին սկսել Սիրիայում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս