Երևանում սկսվել է ծառերի աշնանային էտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ  նոյեմբերի 2-ից բոլոր վարչական շրջաններում սկսվել են ագրոպահանջներին համապատասխան ծառերի աշնանային էտի աշխատանքները: Մայրաքաղաքում նախատեսված է շուրջ 17000 ծառերի սանիտարական էտ: Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքների իրականացման մասին նախապես իրազեկել հանրությանը:

«Նախապես իրազեկեք ոչ միայն աշնանային էտի, այլ նաև տապալման վտանգ ներկայացնող ծառերի   հատման աշխատանքերի վերաբերյալ, որպեսզի տվյալ աշխատանքների հետ կապված հանրության շրջանում անհարկի մտահոգություններ չառաջանան: Բացի այդ, վթարավտանգ ծառերի հատումն իրականացնելուց անմիջապես հետո տեղում կազմակերպեք ծառատունկը, որպեսզի այլևայլ ասեկոսեների տարածման տեղիք չտաք, ինչպիսին ունեցանք նախորդ շաբաթ: Այս հարցում եղեք խիստ հետևողական»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

 




Լրահոս