Հունաստանում շարունակվող շախմատի պատանեկան առաջնությունում Հայաստանի պատվիրակներն առայժմ համեստ արդյունքներ են ցույց տալիս:
Արդեն կայացած 7 տուրից հետո առավել հաջող հանդես է գալիս 14-ամյա Արփինե Գրիգորյանը, որը 5,5 միավորով իր տարիքային խմբում զբաղեցնում է 4-րդ տեղը:
Տղաներից համեմատաբար կայուն են հանդես գալիս 16-ամյա Հայկ Մ. Մարտիրոսյանը եւ 14-ամյա Արամ Հակոբյանը, որոնք նույնպես 5,5-ական միավոր ունեն եւ շարունակում են հետապնդել առաջատարներին:
Իսկ ահա 12-ամյա Մամիկոն Ղարիբյանը եւ 8-ամյա Ռոբերտ Փիլիպոսյանը, որոնք մինչ այդ առաջատարների շարքում էին ընթանում, վերջին շրջանում ցավալի միավորներ կորցրին եւ բավական զիջեցին դիրքերը:
Այժմ վերը նշված մեր ներկայացուցիչները, ինչպես նաեւ վերջերս լավ թափ հավաքած Տիգրան Կ. Հարությունյանը (մինչեւ 18 տարեկան), Շանթ Սարգսյանը (մինչեւ 14 տարեկան), Արսեն Դավթյանը (մինչեւ 10 տարեկան) դեռեւս լավ շանսեր ունեն մրցանակային տեղեր գրավելու համար, սակայն դրա համար նրանք պետք է ձգտեն հաղթանակներ տանել մնացած չորս տուրերում: