Քիչ առաջ Հայաստան ժամանած ՌԴ պատվիրակությունը դռնփակ հանդիպում է անցկացրել ԱԺ մի քանի պատգամավորների մասնակցությամբ: ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ հանդիպման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը իր ելույթում անդրադարձել է Սահմանադրական փոփոխություններին, սրա հետ կապված Վլադիմիր Պուտինի մոտեցումներին և ռուսական պատվիրակության ղեկավար Վալենտինա Մատվիենկոյից հետաքրքրվել՝ վերջինս կարո՞ղ է անել այնպես, որ ՀՀ իշխանությունները հետ կանգնեն Սահմանադրությունը փոփոխելու մտքից:
Մեր տեղեկություններով՝ Մատվիենկոյին զայրացրել է Զուրաբյանի այս հայտարարությունը, և նա բավականին խիստ տոնով խորհուրդ է տվել պատգամավորին երկրի անունը չարատավորել օտար մարդկանց մոտ: Նա ասել է, թե հայ ժողովուրդն ինքնիշխան է և ինքն է որոշում՝ ինչպես ընտրել:
Ապա քննարկման ժամանակ իրարանցում է սկսվել:
Վերջում մի շարք պատգամավորներ ՌԴ պատվիրակության կողմից շքանշանների են արժանացել, իսկ Լևոն Զուրաբյանը դուրս է մնացել պարգևատրվող պատգամավորների ցանկից: