ՀԱՐՑ. Ես նախկինում գրանցված եմ եղել գործազրկության պետական ծառայությունում, բայց հետո ինչ-ինչ պատճառներով դուրս եմ մնացել հաշվառումից: Հետագայում կարո՞ղ եմ նորից ձեռք բերել գործազրկության նպաստ ստանալու իրավունք, թե՞ ոչ:
Մարիամ Աբրահամյան
(53 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե անձը գործազրկության նպաստ է ստանում մեկից ավելի անգամ, ապա յուրաքանչյուր հաջորդ անգամ նրան գործազրկության նպաստ է նշանակվում զբաղվածության պետական ծառայության կողմից հաշվառումից հանվելուց հետո նրա անվամբ առնվազն մեկ տարվա սոցիալական վճարներ կատարելու դեպքում: Ընդ որում, գործազրկության նպաստի վճարման տեւողությունը հաշվարկվում է զբաղվածության պետական ծառայության կողմից վերջին անգամ անձի հաշվառումից հանվելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի չափին համապատասխան:
ՀՀ զբաղվածության պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն՝ եթե քաղաքացին չի աշխատում, ապա նա դատապարտված է սովամահության, քանի որ չի բացառվում, որ առաջին անգամ նպաստ ստանալուց հետո նա ինչ-որ կազմակերպությունում մեկ տարի չի աշխատել, եւ գործատուն նրա համար սոցվճար չի կատարել: