Տեղի է ունեցել Հարկային օրենսգրքի նախագծի քննարկումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության բժշկական կազմակերպությունների ղեկավարների և ֆինանսական պատասխանատուների մասնակցությամբ քննարկվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» նախագիծը։ Տարբեր կարծիքներ հնչեցին առողջապահության համակարգի վրա նախագծով առաջարկվող փոփոխությունների հնարավոր ազդեցության մասին։ Շեշտվեց, որառողջապահության ոլորտում, անկախ ցանկացած փոփոխությունից, շահառուների իրավունքները որևէ կերպ չպետք է տուժեն։

Նախարար Արմեն Մուրադյանը հորդորեց խնդրին մոտենալ առավելապես առողջապահական տեսանկյունից։ Հանձնարարեց տեղերում մանրամասն քննարկել, թե ավելացված արժեքի հարկի ներդրումն ինչ անդրադարձ կունենա մասնագիտացված յուրաքանչյուր կառույցիառողջապահական կարևոր ցուցանիշների` դիմելիության,հիվանդությունների վաղ հայտնաբերման, ծառայությունների որակի, հասանելիության և մատչելիության ապահովման վրա։

Քննարկման ընթացքում կարծիք հնչեց, որ պետական պատվերով ծառայությունների գների կարգավորմամբ զգալիորեն կկրճատվի ստվերային դրամաշրջանառությունը։ Նշվեց, որ հիվանդանոցներում պետական պատվերի շրջանակում տարեկան իրականացվում է շուրջ 330 հազար, իսկ վճարովի հիմունքներով`  70-80 հազար շահառուի բուժում։

«Կառավարման և ֆինանսավորման բարեփոխման արդյունքում տուբերկուլոզի դեմ պայքարի ոլորտում կարևոր ցուցանիշների բարելավում արձանագրեցինք` որակի բարելավում, մահճակալային միջին ծանրաբեռնվածության, ինչպես նաևծախսերի կրճատում»,-շեշտեց նախարարը` պահանջելով, առաջնորդվելով միջազգային մոտեցումներով և իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով, վերանայել կառավարման, ֆինանսավորման մոտեցումները։

Հաշվի առնելով, որ նախարարության ենթակայության բժշկական կազմակերպություններում հիմնականում իրականացվում են ռազմավարական ծառայություններ, միաժամանակ հանձնարարվեց ուսումնասիրել և ներկայացնել հիվանդացության տարածվածությանն ու պահանջարկին, բուժհիմնարկի թողունակությանը, ծառայության մատչելիությանըվերաբերող և այլ ցուցանիշներ։  Ոլորտում կուտակված չլուծված խնդիրների կարգավորման գործում կարևորվեց նոր մոտեցումների ներդրումը։




Լրահոս