Ինչպես ողջ մնալ ավիավթարի ժամանակ. այս մասին պետք է իմանա յուրաքանչյուրը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավիավթարի ժամանակ զոհվելու հավանականությունը հասարակ մարդկանց մոտ իրականում շատ ցածր է: Ամեն դեպքում, եթե 10 հազար մետր բարձրության վրա ինքնաթիռի հետ որևէ բան այն չլինի, ամեն ինչ կախված կլինի ձեր որոշումներից և գործողություններից: Վթարային վայրէջքները առավել հաճախ են լինում, քան անկումները և շատ դեպքերում ողջ մնացածներ են լինում:

1. Նախապատրաստվեք անվտանգ թռիչքին: Հարմարավետ հագուստ հագեք, ձեզ հետ ունեցեք տաք իրեր: Որքան շատ իրեր ունենաք, այնքան քիչ վնասվածքներ կստանաք: Չափազանց ազատ հագուստը, ընդհակառակը, կարող է ռիսկային լինել, քանի որ կրիտիկական իրավիճակում այն կարող է կառչել իրերից:

Բրդյա և բամբակյա հագուստը առավել հարմար են, քանի որ դժվար են այրվում: Բուրդը հարմար է, եթե ջրի վրայով եք թռիչք կատարում:

1

2. Հարմարավետ և անվտագ կոշիկ հագեք: Նույնիսկ եթե ձեզ հարմար է կրել բարձրակրունկ կոշիկներ, նման կոշիկները դժվարեցնում են տեղաշարժը, հատկապես, եթե անհրաժեշտ է արագ շարժվել: Առավել հարմար են տափակ կոշիկները:

2

3. Նստեք ինքնաթիռի պոչային հատվածում: Վերջին շարքերին նստած ուղևորների մոտ առավել մեծ է ողջ մնալու հավանականությունը:

3

4. Բացի այդ, ողջ մնալու մեծ հնարավորույթուն է տալիս հատուկ մուտքի (emergency exits) մոտ գտնվելը: Վիճակագրության համաձայն, էկոնոմ դասով թռիչքներն առավել անվտանգ են, քան բիզնես դասով թռիչքները: Այնպես որ, տնտեսեք գումարն ու մտածեք անվտանգության մասին:

4

5. Ամուր կապած պահեք ամրագոտին թռիչքի ողջ ընթացքում: Ամրագոտու և մեր մարմնի միջև յուրաքանչյուր ազատ տարածությունը եռապատկում է արագության ուժը, որը զգում են մարդիկ ինքնաթիռի անկման ժամանակ: Մի՛ արձակեք ամրագոտին, նույնիսկ եթե դուք քնած եք:

5

6. Կարդացեք անվտանգության կանոններն ու լսեք, թե ինչ է պատմում բորդուղեկցորդուհին թռիչքից առաջ: Սակայն եթե դուք ականջակալներով նստած եք, դուք բաց կթողնենք ադ պահին կյանքի համար կարևոր տեղեկությունը: Տարբեր ինքնաթիռներ տարբեր նրբություններ ունեն:

6

7. Եթե դուք նստած եք վթարային ելքի մոտ, կարդացեք նրա վրա գրված հրահանգները: Անհրաժեշտության դեպքում այդ ելքը բացելը ինքնաթիռի անձնակազմի խնդիրն է, սակայն իրավիճակները տարբեր են լինում:

7

Պատրաստեց Քրիստինե Պողոսյանը 




Լրահոս