Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է հեռանալ Լոնդոնի «Չելսիից», եթե գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պահպանի իր տեղն ակումբում,- այդ մասին հաղորդում է «Daily Mail»-ը։
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի եւ պորտուգալացի մասնագետի հարաբերությունները լարված են։ Ազարը դժգոհ է իր հասցեին անընդհատ հնչող քննադատություններից։ Բելգիացին մտադիր է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», որտեղ աշխատում է իր կուռքը՝ Զինեդին Զիդանը։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկարցած 11 խաղում Ազարը կատարել է 2 գոլային փոխանցում։