«Հայաստան» հիմնադրամի այս տարվա հեռուստամարաթոնը տուն կպարգևի 5 և ավելի երեխա ունեցողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի` նոյեմբերի 26-ին կայանալիք Հեռուստամարաթոն 2015-ի գլխավոր նպատակն է բնակարաններով ապահովել 5 եւ ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին: Հեռուստամարաթոնը կմեկնարկի 2015 թվականի նոյեմբերի 26-ին` Երեւանի ժամանակով 22:00-ին եւ կշարունակվի մինչեւ առավոտյան ժամը 10:00: «Մեր տունը» խորագրով համահայկական դրամահավաք 2015-ին ներդրում կարող է ունենալ յուրաքանչյուր ոք` նպաստելով Հիմնադրամի նախաձեռնած բնակարանաշինությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից, նվիրատվություն կարելի է կատարել հաղորդագրություն ուղարկելով 8000 կարճ համարին, կամ զանգահարելով 090008000 («ՎիվաՍելՄՏՍ», «Բիլայն», «Օրանժ Արմենիա», «Յուքոմ», «Ռոստելեկոմ») (նոյեմբերի 1-30-ը)` նվիրաբերելով 500 ՀՀ դրամ: Հնարավոր է գումար տրամադրել` այցելելով Հայփոստի ցանկացած բաժանմունք (նոյեմբերի 1-30-ը), այցելելով Հիմնադրամի գործադիր վարչություն (շուրջ տարի), Ձեր բանկից փոխանցում կատարելով Հիմնադրամի` ՀՀ Կենտրոնական բանկի հաշվեհամարին` 103003215672 /ՀՀ դրամ/, 103003615673 (ԱՄՆդոլար) (շուրջ տարի),առցանց` https://donate.himnadram.org (շուրջ տարի):

Տարվա գլխավոր դրամահավաք-միջոցառումը կհեռարձակվի Հայաստանի Հանրային, Արմենիա, Շանթ, Երկիր Մեդիա հեռուստաալիքներով եւ ինտերնետային կապով` www.himnadram.org եւ www.armeniafund.org կայքերի




Լրահոս