«Ես նրան ասում էի. երբ հասնես, գրիր ինձ». Airbus А321-ի աղետը. անավարտ սիրո պատմություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտոսում ռուսական A321 ինքնաթիռի վթարի ժամանակ զոհվեց բորտուղեկցորդ Ստանիսլավ Սվիրիդովը: Նրա այրին՝ Աննա Սվիրիդովան, չնայած այժմ իր ծանր վիճակին, հարցազրույց է տվել Вести.ru-ին:

Աննան սպասում էր Սանկտ Պետերբուրգ չվերթին: Նա պետք է հանդիպեր իր սիրելի ամուսնուն: Վերջին անգամ նրանք շփվել էին հինգշաբթի օրը, երբ Airbus А321-ը Սանկտ Պետերբուրգից Շարմ էլ Շեյխ մեկնեց: 2 օր անց, հոկտեմբերի 31-ին, ինքնաթիռը պետք է վերադարձ կատարեր:

Աննան չի ցանկանում, սակայն ստիպված է նույնականացման գործընթաց անցնել:

«Վերջին 2 շաբաթվա ընթացքում նա փոխվել էր, առավել հոգատար էր դարձել»,-հիշում է Աննան:

Ստանիսլավի հետ նրանք ծանոթացել են Ստաբուլում 2012թ.-ի թռիչքի ժամանակ: Նրանց սերն անխուսափելի էր: Երկուսն էլ բորտուղեկցորդներ էին: Մայիսին Ստանիսլավը ընդունվեց աշխատանքի «Կոգալիմավիա» ընկերությունում: Իր վերջին թռիչքից առաջ նա կարծես զգում էր, որ ընդմիշտ պեք է մնար երկնքում:

«Ես նրան ասում էի. երբ հասնես, գրիր ինձ: Իսկ նա կատակում էր, որ եթե որևէ բան պատահի, նա կիմանա նորություններից»,-պատմում է Աննան:

Ամուսնուց մնացած գլխավոր հիշողությունը նրանց դուստրն է՝ Միլանան: Ինչպես նաև բազմաթիվ լուսանկարներն ու ջերմ հաղորդագրությունները:

Այժմ վթարի վայրում փրկարարներ են աշխատում: Ինքնաթիռի երկու «սև արկղերը» հայտնաբերվել են: Եվ մինչ փորձագետները պարզում են ինքնաթիռի վթարի պատճառները, զոհվածների հարազատների մոտ միայն մի հարց է ծագում, թե ինչու հենց իրենց հետ պատահեց այս ամենը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս