Մեքենայով ուղևորություն կատարելով վարորդները գրեթե միշտ օգտվում են նավիգացիոն հավելվածներից, որոնք ցույց են տալիս ճանապարհի իրական վիճակը, ինչպես նաև ուղղորդում են դեպի այն ճանապարհը, որը ձեզ ավելի հարմար է: Սակայն շատ դեպքերում սմարթֆոնը, որի վրա կցված է ծրագիրը, վարորդներին շեղում է ղեկից: Չնայած, որ դա տևում է վայրկյաններ, այնուամենայնիվ դա շատ վտանգավոր է դառնում:
Որպեսզի վարորդները կարողանային պահել իրենց ուշադրությունը ղեկին և առանց վտանգավորության ճանապարհին հետևեին նավիգացիայով, HUDWAY նախագծի հեղինակները ստեղծել են HUDWAY GLASS հավելվածը: Այս նոր արտադրանքը իրենից ներկայացնում է ներդիր սմարթֆոնի համար, որի կափարիչը բաց ռեժիմի ժամանակ արտացոլում է բջջային սարքի ցուցադրության տեղեկատվությունը` ինչպես ցերեկային լույսի ժամանակ, այնպես էլ թույլ լուսավորության ժամանակ կամ էլ գիշերը:
Աքսեսուարն ընդամենը պետք է տեղադրվի մեքենայի դիմաց և դրա մեջ դրվի բջջային սարքը: Սարքը կարող եք պատվիրել 49 դոլարով: Տեղադրումները սկսվում են 2016թ-ի մարտին: