Հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացման. Սեյրան Օհանյանը` սահմանադրական փոփոխությունների մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր երկիրը, նաև հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացման: Հիմա մենք ընտրել ենք այն ճանապարհը, որ սահմանադրական փոփոխություններ պետք է լինեն, և այդ փոփոխությունների շրջանակում, մենք այսօր պատասխանատվություն ենք կրում պաշտպանական կառույցի, համակարգի փոփոխությունների համար: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների գործընթացին, այս մասին նշեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Ասեմ հետեւյալը, որ Սահմանադրական նոր փոփոխություններով ԶՈՒ կառավարման համակարգը անկախ անձերից, քաղաքական այսպիսի վերադասավորումներից, երաշխավորելու է մեզանից յուրաքանչյուրի, հայ ժողովրդի, նաեւ մեր երկրի պաշտպանողականության համապատասխան մակարդակ, պաշտպանության կազմակերումը հստակ է լինելու, շարքային քաղաքացու, զինվորականի, հրամանատրի համար, եւ դա նշանակում է, որ բոլոր ընթացակարգերը` իրադրության գնահատումից մինչեւ որոշում ընդունելը ապահովելու է համապատասխան հրամանատարական ուղղահայացով, այսինքն որեւիցե մեկ այլ տեսակետներ չեն լինելու», – ընդգծեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս