Պատահար Գեղարքունիքի մարզում. 31-ամյա վարորդը մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 1-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղեկացվել են “1-03” ծառայության աշխատակիցները:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում “ՎԱԶ-2106” մակնիշի 65 ST 762 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՚ “1-03” ծառայության աշխատակիցները՚ վարորդ՚ 1982 թ. ծնված Էդգար Աղաբաբյանին տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են Գավառ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, այնուհետև՚ Երևանի “Սրբ. Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն, որտեղ ստացած ծանր մարմնական վնասվածքներից մահացել է:




Լրահոս