«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը չի կարող ներգրավված լինել Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի կործանմանը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրյուդոն. փոխանցում է ТАСС-ը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «կապ չի տեսնում» տեղի ունեցածի և ահաբեկչության միջև: Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ նման կասկածները հաստատող որևէ հաղորդագրություն չկա:
Ավելի վաղ ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը, ելույթ ունենալով Վաշինգտոնում ռազմաքաղաքական կոնֆերանսին, հայտարարել էր, որ «Սինայում ռուսական ինքնաթիռի դեմ ահաբեկչության անմիջական հաստատում դեռևս չկա»:
Ավելի վաղ դեպքի հարցաքննման հարցով հանձնաժողովը հայտնել էր, որ ստացվել են Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռի «սև արկղերի» առաջին տվյալները:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան