ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը “Նաիրիտ Գործարան” ՓԲԸ-ում իրականացրել է համալիր ստուգում, որի նպատակն էր գնահատել ընկերության 2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվապահական հաշվեկշռում արտացոլված տվյալների արժանահավատությունը:
Այդ մասին տեղեկացրնում են ՀՀ ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Ստուգման արդյունքներով` 2011թ. սեպտեմբերի 6-ին կազմվել է թիվ 29-Ա ակտը, որի մեջ ներառված են առեւտրային գաղտնիք պարունակող փաստեր, ուստի “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով ստուգմամբ արձանագրված փաստերի վերաբերյալ տեղեկատվություն չենք կարող տրամադրել:
Նախարարությունից հերքում են մամուլում մինչ այդ հրապարակված լուրերն այն մասին, որ “Նաիրիտումե” ստուգման արդյունքերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:
Ստուգմամբ արձանագրված փաստերին իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ստուգման նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: