Երեկ՝ մարտի 31-ին Հայ եկեղեցին նշել է Քրիստոսի Հարության՝ Սուրբ Զատկի տոնը, իսկ այսօր մեռելոց է: Բոլոր եկեղեցիներում հանգուցյալների հոգիների խաղաղության համար մատուցվում է հոգեհանգստյան Սուրբ Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին: Նշենք, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցու բոլոր հինգ տաղավար տոների՝ Սուրբ Ծնունդ եւ Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց հաջորդող օրը մեռելոց է: Այսօր Հայաստանում հայտարարված է ոչ աշխատանքային օր:
Այսօր Մեռելոց է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ